19 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ

Երևանում պաշտոնապես մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքները, և
այսօր համաժողովի բացման լիագումար նիստում Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը․ հյատնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ այս պատասխանատվությունը ստանձնում է բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։

Բացման ելույթում նախարարը նշել է, որ Երևանը բացառիկ հնարավորություն ունի գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Առաջնահերթ խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։

Նախարարը  նշել է, որ Երևանը պետք է դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ