17 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմավիրի մարզում հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել

Արմավիրի մարզում հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ