
Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերաճել համաշխարհային երրորդ պատերազմի․ Լը Պեն
Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներ կամ վերաճել համաշխարհային երրորդ պատերազմի, եթե գործողություններին ներգրավվի ՆԱՏՕ-ն։ Ըստ РИА Новости-ի՝ Digi24 ՀԸ-ի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։
«Կա՛մ ՆԱՏՕ-ն կմիջամտի այս հակամարտությանը, և այդ դեպքում կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, կա՛մ մենք ականատես կլինենք հարյուրամյա պատերազմի»,- ասել է Լը Պենը։
Նա նաև կոչ է տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել բարձր մակարդակի համաժողով՝ հակամարտության կարգավորման ու հանցուցալուծման համար ուղիներ գտնելու նպատակով։
Լը Պենն ավելացրել է, որ ցանկանում է անձամբ զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ավելի վաղ՝ նախորդ հինգշաբթի, LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում Լը Պենը հայտարարել էր, որ ֆինանսական խնդիրների պատճառով՝ Ֆրանսիան այլևս չի կարող աջակցել Ուկրաինային։


