16 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գանձասարում կատարվածի մասով էմոցիաները դրեք մի կողմ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Գանձասարում կատարվածի մասով էմոցիաները դրեք մի կողմ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Եթե մենք մտնենք նման խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ Գանձասարի վանքում Ալիևի օգնական Հաջիևի հակահայկական շոուին չարձագանքելու մասին հարցին ի պատասխան։

Ճեպազրույցի առանցքային հայտարարությունները՝ կետերով․

  • Կարող եմ հիմա էնպես պատասխանել, որ բոլորդ ասեք՝ ուխ, բայց այսքան բաղձալի խաղաղությանը դա օգուտ չի տա։
  • Այո, այդ միջադեպից հետո խոսել եմ Հաջիևի հետ։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իր հեռախոսահամարը, կարելի է ասել՝ երկու օրը մեկ մենք զրուցում ենք։
  • 10 րոպե հաճույք ստանալու համար, թե՝ ուխ, ինչ լավ ասաց Ալեն Սիմոնյանը, չեն դնում խաղաղության գործընթացը վտանգի տակ։
  • Որպես հայ մարդ՝ ձեր էմոցիան կիսում եմ, բայց եկեք էմոցիայից բացի հասկանանք, որ կարող է՝ մի 5-րդ երկիր հատուկ սադրանք է կազմակերպել, որ խաղաղությունը հարվածի տակ դնի։ Էմոցիաները դրեք մի կողմ։
  • Ալիևի հայտարարություններին կպատասխանի ՀՀ ղեկավարը, ես ՀՀ ղեկավարի անունից պատասխանելու ցանկություն չունեմ։
  • Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում ՀՀ-ն ընտրել ու ընտրելու է այլընտրանքներ․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին։ 
Ռազմագերիներ   Ռազմագերիներ