17 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրկին հաղթանակներ՝ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Կրկին հաղթանակներ՝ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կրկին հաղթանակներ՝ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Ռազմագերիներ   Ռազմագերիներ