06 Հնս
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
14.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում հուլիսից կփակեն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնը

Վրաստանում հուլիսից կփակեն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնը

Վրաստանի իշխանությունները հայտարարել են 2025 թվականի հուլիսի 1-ից Թբիլիսիում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հարցերով տեղեկատվական կենտրոնի փակման մասին, հայտնում է BM.ge պորտալը։

Նշվում է, որ կենտրոնի աշխատակիցները ստացել են ծանուցումներ գործունեության դադարեցման մասին: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ կենտրոնի գործառույթները կփոխանցվեն գերատեսչությանը, ինչը, նրանց խոսքով, վերակազմավորման նախագծի միայն մի մասն է, այլ ոչ թե եվրատլանտյան կուրսից հրաժարվելը:

Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը, որը հիմնադրվել է 2005 թվականին, ստեղծվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի մասին քաղաքացիներին ծանոթացնելու համար: 2013 թվականին այս առաքելությանը գումարվեց նոր ուղղություն՝ Եվրոպական Միության և նրա գործունեության գաղափարների հանրահռչակումը։ 2017 թվականից կենտրոնն աշխատում է արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո:

Ռազմագերիներ