06 Հնս
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը և Փեզեշքիանը զրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ առաջիկայում շարունակելու են աշխատել Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ինստիտուցիոնալ շրջանակում ամրապնդող քայլերի ուղղությամբ։

Զրույցի ավարտին Էրդողանը նաև շնորհավորել է Իրանի նախագահ Փեզեշքիանին Քուրբան Բայրամի առթիվ։

 

Ռազմագերիներ