28 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու․ Արտակ Բեգլարյան

Յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու․ Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու
պայքարելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Պարզապես խնդրում, հորդորում և նույնիսկ պահանջում եմ՝ տուրք չտալ
ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի
ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր:
Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական
ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև»,-գրել
է նա:

Բեգլարյանն ընդգծել է՝ Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների
գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝
ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա: «Արցախի ժողովրդի միակ
օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները
տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի
վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ
խթանի արտագաղթի զանգվածային վարքը: Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր
լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու
արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար»,-գրել է նա: