06 Հնս
2025
21° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Չինաստանից պատվիրել է նյութեր հարյուրավոր բալիստիկ հրթիռների համար․ WSJ

Իրանը Չինաստանից պատվիրել է նյութեր հարյուրավոր բալիստիկ հրթիռների համար․ WSJ

Իրանը Չինաստանից հազարավոր տոննա բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել՝ իր ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով․ գրել է ամերիկյան The Wall Street Journal հրատարակությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Թեհրանը պատվիրել է բավարար քանակությամբ ամոնիումի պերքլորատ՝ մինչև 800 հրթիռ արտադրելու համար։ Այս նյութն օգտագործվում է պինդ վառելիքով հրթիռներ արտադրելու համար։ Տեղեկության համաձայն՝ ամոնիումի պերքլորատի խմբաքանակն Իրան կժամանի առաջիկա ամիսներին։ Աղբյուրները հայտնել են, որ մատակարարման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մարտյան հայտարարությունից մի քանի ամիս առաջ, որտեղ նա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին առաջարկել էր միջուկային բանակցություններ։

Ամոնիումի պերքլորատը պատվիրել է իրանական Pishgaman Tejarat Rafi Novin Co. կազմակերպությունը՝ Հոնկոնգում գործող Lion Commodities Holdings Ltd.-ից։ WSJ-ի աղբյուրներից մեկը նշել է, որ այս խմբաքանակի մի մասը կարող է փոխանցվել Եմենի հուսիներին։ Նյութի մեծ մասը կմնա Իրանում։ 

Ռազմագերիներ