ABCMEDIA
Միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է հուշագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա

Միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է հուշագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ հուշագիրը
փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման
իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից
և արդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին
գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

 

«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and
Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում
ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը և ավելի քան երկու տասնյակ
խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի,
անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների
վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:

Հուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի
առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն
այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային
Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի
միջև քննարկումներում»,- գրել է Օսկանյանը: