
Մեծ Բրիտանիան արգելել է Իսրայելի կառավարության երկու անդամի մուտքը երկիր
Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցրել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի նկատմամբ․ Այս մասին է վկայում բրիտանական կառավարության կայքի թարմացված սև ցուցակը։
Սահմանափակող միջոցները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և նրանց հաշիվների սառեցում։
Ըստ Լոնդոնի՝ Սմոտրիչն ու Բեն-Գվիրը «պատասխանատվություն են կրում այնպիսի գործողություններին ներգրավելու, հրահրելու, խթանելու և/կամ աջակցելու համար, որոնք մարդու իրավունքների լուրջ խախտում են, ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ կատարված ագրեսիան և բռնությունը»։