Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է․ ԵԽ պատգամավոր
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը
հույսի շող է. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական
խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ԵԽ ֆրանսիացի
պատգամավոր Նատալի Լուազոն։
«Թող դրան հետևվի
երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը»,- գրել է Լուազոն։