10 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել․  Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, զինամթերք, տեխնիկա
հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր
տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել:

«Հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ,
որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք,
ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել»,- գրել է նա և հավելել՝
ենթադրաբար մեծ լարվածությամբ այս թեմաներին հետևում են պաշտպանության նախարարն ու
Գլխավոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դեմքերի` 2018-ից
առաջ գործածված «80-ականների զենքերի» թեման, վստահաբար հիշում են, որ այսօր բանակում
50-60-ականների զինատեսակներ են կիրառվում: