ABCMEDIA
Եթե ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգային հարցում չներգրավվի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի․ լավ հասկանում են, բայց անում են ճիշտ հակառակը․ Տիգրան Աբրահամյան

Եթե ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգային հարցում չներգրավվի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի․ լավ հասկանում են, բայց անում են ճիշտ հակառակը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի
հայտարարությանն այն մասին, ըստ որի Արցախի առջև եղած մարտահրավերները կարող են դառնալ
անհաղթահարելի, եթե Հայաստանը չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական,
տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:

«Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին
և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները
կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի
անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ
հոգեբանական աջակցություն:

Առաջին հայացքից ակնհայտ
ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում
է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից:

Հայաստանի իշխանությունն
Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր
քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո
շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:

Արցախի ներքին ռեսուրսներն
անսպառ չեն, և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից
բացի, քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավվածություն չապահովի, ապա իրադրությունը
շատ արագ քաոսի կվերածվի:

Սա ՀՀ իշխանությունը
լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: