ABCMEDIA
BRICS-ի ընդլայնման հաջորդ փուլում առաջնահերթություն կտրվի Ղազախստանի և Բելառուսի թեկնածություններին․ ՌԴ փոխարտգործնախարար

BRICS-ի ընդլայնման հաջորդ փուլում առաջնահերթություն կտրվի Ղազախստանի և Բելառուսի թեկնածություններին․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը BRICS-ի ընդլայնման
հաջորդ գործընթացի ժամանակ առաջնահերթությունը կտա Ղազախստանի և Բելառուսի թեկնածություններին։
Այս մասին հայտարարել է  ՌԴ փոխարտգործնախարար
Սերգեյ Ռյաբկովը՝ BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ղազախստանն ու Բելառուսը մեր ամենամոտ գործընկերներից են։ Իհարկե, մենք առաջնահերթությունը
կտանք նրանց, երբ դիտարկենք BRICS-ի ընդլայնման հետագա ընթացքը»,- ասել է Ռյաբկովը։

BRICS-ի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային
Աֆրիկան։ BRICS-ի գագաթնաժողովն անցկացվել է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում, որի
ժամանակ Հարավային Աֆրկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը,
Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի անդամություն կստանան և կառույցին
կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։