ABCMEDIA
Զոհված զինծառայողների ծնողները կարևորում են ազգային ուժերի միավորումը՝ ընդդեմ Արցախի հանձնման և պետականության գահավիժման

Զոհված զինծառայողների ծնողները կարևորում են ազգային ուժերի միավորումը՝ ընդդեմ Արցախի հանձնման և պետականության գահավիժման

Զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնած «Որդիների
կանչ» ՀԿ-ում ամենակարևոր հարցն են համարում ազգային ու պետականամետ ուժերի համախմբումը։
Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

«Կարևոր չէ, թե ինչ կբարբաջի երկրի թիվ 1 թշնամին Անկախության հռչակագրի և մեր պետականության
պահպանման  իր պատկերացրած նախապայմանների շուրջ։
Կարևոր է, թե երբ իրենց ազգային և պետականամետ համարող ուժերը, ի վերջո, ճիգեր կգործադրեն`
միավորվելու և կանխելու Արցախի հանձնումն ու հայկական պետականության գահավիժումը` կարևորելով
առաջնայինը երրորդականից», – ասված է ՀԿ հողորդագրության մեջ։