
ԻՀՊԿ հետախուզությունը նոր ղեկավար ունի
Գեներալ Մաջեդ Խադեմին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար՝ փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր Իսրայելի հարվածի հետևանքով․ այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը։
Ինչպես նշում է Fars-ը, Մաջեդ Խադեմիի նշանակումը հաստատվել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրի կողմից։