ABCMEDIA
Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ․ Արցախի պետնախարար

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան
ուղիղ եթերի ժամանակ խոսել է Արցախի ներկայացուցիչների՝ ադրբեջանցիների հետ հանդիպման
հնարավորության վերաբերյալ իր պատկերացումների մասին։

Ըստ Ներսիսյանի՝ պետք է դիմել Ռուսաստանին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝
Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով։

«Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի
տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ»,- ասել
է Ներսիսյանը։