16 Ապր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը խոհեմ մարդ է, չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Պուտինը խոհեմ մարդ է, չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի
կործանմանը, հայտարարել է, որ չի կարող ասել, թե ով է դա արել, բայց չի կարող պատկերացնել,
որ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքի գործն է։

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես նույնիսկ մեծ եղբորս փաստաբանը չեմ դառնա: Բայց
ես ճանաչում եմ Պուտինին: Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղկոտ մարդ է, երբ
որոշումներ է կայացնում այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ: Չեմ կարող պատկերացնել,
որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք
է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։

Լուկաշենկոն նշել է, որ շատերն այժմ փորձում են աղետի պատասխանատվությունը «կախել»
Պուտինի վրա, սակայն Ռուսաստանի ղեկավարը «բացարձակապես կապ չունի դրա հետ»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026