
Մենք չենք թույլատրի ինքնագործունեություն պետության դեմ, մենք կդիմադրենք պետական հաստատությունների և մեր մայր եկեղեցու վարկաբեկման ցանկացած փորձի. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ամենամյա հաշվետվությունից մի հատված․
«…Ընդհանրապես մենք չենք թույլատրի ինքնագործունեություն պետության դեմ, մենք կդիմադրենք պետական հաստատությունների և մեր Մայր եկեղեցու վարկաբեկման ցանկացած փորձի։ Մենք դա տեսնում ենք ամենօրյա ռեժիմով և դա էլ իրականացվում էր արտաքին ֆինանսավորմամբ, հասարակությունից թաքուն ֆինանսավորմամբ` տարիներ շարունակ…
Իհարկե, մենք դա որևէ պարագայում չենք ընդունել ու չենք ընդունի նաև ապագայում։ Մենք շատ խիստ կերպով կդիմադրենք պետական սուվերենության խախտման, պետության ինքնության խաթարման և կեղծ արժեքների թելադրման բոլոր փորձերին։
Մենք ունենք հպարտանալու երկիր և շատ արժանապատիվ պետություն…»