29 Հնս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում քննարկել է Թուրքիայի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները

Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում քննարկել է Թուրքիայի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ․ տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպումը կայացել է այսօր՝ «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում։

Խուդաթյանը երեկ հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ:

Ռազմագերիներ