29 Հնս
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
20.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին

Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր առավոտյան այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով․ տեղեկացնում է «Ալիք» օրաթերթը։

Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան:

Հայ ընտանիքի մյուս երեք անդամները թեթև վնասվածքներով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:

Ռազմագերիներ