ABCMEDIA
Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին

Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին

Ֆրանսիան ևս 15 միլիոն
եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին։

«Ֆրանսիան շարունակում
է աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին՝ համաձայն նոյեմբերի 30-ին խորհրդարանի կողմից
Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին 15 միլիոն եվրոյի հրատապ օգնության
հաստատման:

Հայաստանին ցուցաբերվել
է անհետաձգելի բժշկական աջակցություն, իսկ մի քանի հոգի ծանր այրվածքներով տեղափոխվել
են ֆրանսիական հիվանդանոցներ: Այս աջակցությունն ուղեկցվում է նաև Ֆրանսիայի քաղաքացիական
հասարակության և տարածքային մարմինների ջանքերով՝ ի շահ հայ բնակչության։

2023թ․ Ֆրանսիայի կողմից
Հայաստանին հատկացվող օգնության ծավալը կազմում է 27,5 մլն եվրո»,- ասվում է Ֆրանսիայի
ԱԳՆ հաղորդագրության մեջ։