
Էրդողանը մեկնելու է օկուպացված Արցախ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել օկուպացված Արցախ ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Էրդողանի մեկնումը կլինի մեկօրյա այցով՝ հուլիսի 4-ին։
Նախատեսված է, որ Թուրքիայի ղեկավարին տեղափոխող օդանավը պիտի վայրէջք կատարի Վարանդայի միջազգային օդանավակայանում։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։ Այն կազմակերպվելու է հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։