
Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ
Թուրքիայում ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ անտառային հրդեհներ են բռնկվել բազմաթիվ վայրերում. գրում է Ermenihaber-ը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրում 5 օրում բռնկվել է 342 հրդեհ։ Թուրքիայի տարբեր նահանգներում բռնկված անտառային հրդեհներին միջամտում են թե՛ օդից, թե՛ ցամաքից:
Նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու և ուժեղ քամիներ են սպասվում։ Ըստ այդմ, հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։