
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ստամբուլում կայացած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում, Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան նախագահը տեղեկացել է, որ կորպորացիայի դուստր ընկերությունը՝ «Akkuyu Nuclear Inc», դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը․ գրում է Ermenihaber-ը։
«Որքան մոտենում ենք առաջին էներգաբլոկի էլեկտրաէներգիա արտադրելու փուլին, այնքան ավելանում է ներդրողների հետաքրքրությունը», – ասել է Դեդուսենկոն։
Թուրքիայում կառուցվող 25մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանում ռուսկաան 49% բաժնեմասի վաճառքի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։
Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող 4.8 գիգավատ հզորությամբ «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում։ Նախատեսվում է, որ այն կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։