05 Հուլ
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ևս երեք ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում ևս երեք ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադըյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնաական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով․ տեղեկացնում է թուրքական NTV լրատվականը։

Ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադըյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Քարալարը։ Երկուսն էլ հանդիսանում են Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ։

Առանձին քրեական գործով ձերբակալվել է նաև Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը և ևս երկու անձ։ Նրանց նույնպես մեղադրում են կաշառակերության համար։ Թուրքիայի դատախազությունը առայժմ չի հրապարակել գործերի մանրամասները։

Երեք քաղաքապետերն էլ ներկայացնում են Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական մրցակիցն է։

Ռազմագերիներ