Առաջիկա շաբաթ օրերին Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն Արցախից տեղահանված անձանց
Առաջիկա շաբաթ օրերին
ՄՔԾ Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն Արցախից տեղահանված անձանց։ Այս
մասին տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
«Չնայած այն հանգամանքին,
որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության
առաջին իսկ օրերին սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման
պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու
դժվարություններ:
Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում
հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ
ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության
Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թվականի
դեկտեմբերի 9-ը, 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև
18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։