07 Հուլ
2025
24.4° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին, նա գերի վերցրեց «հայ Իվանիշվիլիին»․ Սաակաշվիլի

Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին, նա գերի վերցրեց «հայ Իվանիշվիլիին»․ Սաակաշվիլի

Այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք է․ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։

«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին նա գերի վերցրեց հայ Իվանիշվիլիին՝ միլիարդատեր Կարապետյանին։ Փաշինյանը պաշտոնապես ընտրեց ԵՄ անդամակցության ուղին։ Բաքուն սկսեց համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանի մեջ տեսնում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու համար։ Բացի այդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանր հարված է Ռուսաստանին»,-գրել է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ այս իրավիճակում Վրաստանը լիակատար անոմալիա է, քանի որ հասարակությունը լիովին ատել է Իվանիշվիլիին և «նրա ավազակախմբին»։

«Նույնիսկ իրենք՝ սրիկաները, ամաչում են խոստովանել իրենց քաղաքական պատկանելությունը, քանի որ իրենք են դժվարություններ և նվաստացումներ ապրում։ Այս իրավիճակում մենք անընդհատ լսում ենք, որ սա չի կարող շարունակվել, և որ «ինչ-որ բան կպատահի»։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ այդ «ինչ-որ բանը» ինքնիրեն չի պատահի։ Հասարակության ակտիվ մասը պետք է նախաձեռնող լինի և դադարի նույն շրջանակով գնալուց։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք նաև ժամանակ չունենք վատնելու։ Առաջնորդների պակասի պայմաններում ինքնակազմակերպումը միակ ճիշտ ելքն է»,-գրել է Վրաստանի նախկին նախագահը։

Ռազմագերիներ