ABCMEDIA
Բացի բանակից, ոստիկանությունից և ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում, իսկ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է․ Մովսես Հակոբյանի անդրադարձը Արցախի «աշխարհազորայիններին»

Բացի բանակից, ոստիկանությունից և ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում, իսկ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է․ Մովսես Հակոբյանի անդրադարձը Արցախի «աշխարհազորայիններին»

Բանակից, Ազգային անվտանգության ծառայությունից և ոստիկանությունից բացի, ինչքան
ապօրինի զինված կազմավորումներ ստեղծվեն, կլինի դա գեղեցիկ, հնչեղ, հայրենասիրական
կամ տարատեսակ այլ անվանումներով՝ աշխարահզոր, երկրապահ, կամավոր և այլն, բոլորը մեր
երկրի համար խնդիրներ են ստեղծելու և ահա՝ Արցախի աշխարհազորը ասվածի վառ ապացույցն
է։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գեներալ – գնդապետ Մովսես
Հակոբյանը։

«Ես բազմիցս այս մասին բարձրաձայնել և ասել եմ՝ դա անթույլատրելի է։ Ասեմ ավելին՝ այդպիսի
ապօրինի կառույցների անվանումներն, անգամ, լսելիս, ինձ մոտ սարսափ է առաջանում», –
ասել է Հակոբյանը։

Նշենք, որ այս օրերին հայտնի է դարձել, որ Արցախում գոյություն ունի այսպես կոչված
աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել
է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ:

 «Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր,
հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է։ Նորից եմ կրկնում՝ բացի բանակից, Ոստիկանությունից
և ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում՝ ինչպես
հասարակության, այնպես նաև պետության համար», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է
գեներալ-գնդապետը` արձանագրելով. «Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում, նույնիսկ,
ԱԱԾ-ի և Ոստիկանության զինված ստորաբաժանումները ենթարկվում են բանակին, որովհետև պատերազմական իրավիճակում պետության մեջ մեկ զինված կառույց պետք է լինի»: