ABCMEDIA
Մեր աղջկա դեմ կատարվածը նույնն է, ինչ Հայաստանում և Արցախում 3 մլն մարդու դեմ իրականացնում են փաշինյան-ալիև-հարությունյան եռյակը. Աբրահամ Գասպարյան

Մեր աղջկա դեմ կատարվածը նույնն է, ինչ Հայաստանում և Արցախում 3 մլն մարդու դեմ իրականացնում են փաշինյան-ալիև-հարությունյան եռյակը. Աբրահամ Գասպարյան

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը
իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Բերձորի
միջանցքում թիրախավորված մեր հայրենակցուհու մասնակցությամբ տեսանյութին և դրա արձագանքներին։

«Մեր հայրենակցուհու նկատմամբ իրականացվել է հոգեբանական տեռոր: Մեր աղջկա դեմ կատարվածը
նույնն է, ինչ Հայաստանում և Արցախում 3 մլն մարդու դեմ իրականացնում են փաշինյան-ալիև-հարությունյան
եռյակը:

Վախի մթնոլորտ տարածելը նիկոլություն է, աղջկան ծաղրելն ու նզովելը, հայրենասիրական
կենացներ ասելը՝ անբարոյական ու անխոհեմ քայլ: Սա ազգայի՛ն ամոթ է: Պատճառը վերլուծելու,
ընկալելու ու իշխող թրքահպատակ ռեժիմի հեռացումը քննարկելու փոխարեն, հետևա՛նքն ենք
ծամծմում:

Պի՛նդ եղեք», – գրել է Աբրահամ
Գասպարյանը։