07 Հուլ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահը հայտարարել է Իսրայելի կողմից իր նկատմամբ կազմակերպված մահափորձի մասին

Իրանի նախագահը հայտարարել է Իսրայելի կողմից իր նկատմամբ կազմակերպված մահափորձի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները մահափորձ են իրականացնել իր դեմ, սակայն այն ձախողվել է․ փոխանցում է  ТАСС գործակալությունը:

«Այո, նրանք փորձել են, բայց ձախողվել են»,-ասել է Փեզեշքիանը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում համապատասխան հարցին ի պատասխան:

Իրանի նախագահը հավելել է, որ մահափորձը կատարվել է մոտ մեկուկես շաբաթ առաջ և նշել է, որ ԱՄՆ-ն դրա հետ առնչություն չի ունեցել:

«Ես եղել եմ խորհրդակցությանը, մենք քննարկել ենք հետագա քայլերը, եւ նրանց լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ նրանք փորձել են հարված հասցնել այն շրջանին, որտեղ մենք անցկացրել ենք խորհրդակցությունը»,-հայտարարել է նա:

Ռազմագերիներ