
Իր սխրանքի համար արցախցի պատանուն «Տաք սիրտ» միջազգային մրցանակով կպարգևատրեն
Արեն Նազարյանը, որը արցախահայության բռնի տեղահանության ժամանակ 13 տարեկան էր, 40 ժամ անցկացրել է մեքենայի ղեկին և հասցրել հարազատներին ՀՀ տարածք, ինչի համար նրան Մոսկվայում կպարգևատրեն համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով. հայտնում է Sputnik Արմենիան:
Եթե չլիներ տղայի քաջությունը, տատիկն ու պապիկը չէին կարողանա դուրս գալ Արցախից։
«Տաք սիրտը» շնորհվում է մինչև 23 տարեկան երեխաներին ու երիտասարդներին, որոնց սխրանքը կապված է լինում արտակարգ իրավիճակների հաղթահարման, օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելու հետ: