ABCMEDIA
Շարունակական ամոթին կարելի է  վերջ տալ Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով․ Վարդան Ոսկանյան

Շարունակական ամոթին կարելի է վերջ տալ Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ սինլքոր բաշիբոզուկ մեր արյունակից երեխային,
պատանուն կամ երիտասարդին լկտիորեն և անպատիժ կերպով ստուգում է, քննում կամ թեկուզ
պիղծ հայացքով նայում, դա մեր համազգային ամոթն է՝ ամոթ, որից պետք է ծնվի ոչ թե վախ,
հուսահատություն կամ վհատություն, այլ միայն ու միայն արդար վրեժի ծարավ։

Իսկ շարունակական ամոթին վերջ
և արդսր վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի
կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով ու թշնամուն կրկին
ջախջախելով»։