ABCMEDIA
BRICS-ը նախատեսում է դոլարին այլընտրանքային վճարման միավոր ստեղծել. ՌԴ ֆինանսների նախարար

BRICS-ը նախատեսում է դոլարին այլընտրանքային վճարման միավոր ստեղծել. ՌԴ ֆինանսների նախարար

BRICS-ի երկրները դիտարկում են դոլարին այլընտրանք
հանդիսացող միասնական վճարման համակարգ և դրամական միավոր ստեղծելու հարցը։ Այս մասին
հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոչ միայն միասնական արժույթ, ինչպես ԵՄ-ում, այլ վճարման միավոր՝ որպես դոլարի այլընտրանք։ Դա կարող է արտահայտել ապրանքների առաքումների արժեքը, ապրանքների հենանիշերը, ինչը
թույլ կտա կախված չլինել միասնական արժույթից կամ էմիսիոն կենտրոնից», – ասել է Սիլուանովը։

BRICS-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։