ABCMEDIA
Քաղաքական լարում՝ Արցախում

Քաղաքական լարում՝ Արցախում

Արցախում ոչ միայն ռազմական ու սոցիալական լարված մթնոլորտ է, այլև` ներքաղաքական։
Փոխադարձ մեղադրանքները հետևում են մեկը մյուսին, իսկ կրակն ավելի է թեժացնում Ադրբեջանը,
տարածելով լուսանկարներ, իբր արցախցիները լքում են տունը, հողը, երկիրը։ 

Իսկ իրականում Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է. նրանք Ռուսաստանի և Արցախի
քաղաքացիներն են։ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան
բուհեր:

Այդուհանդերձ, անդրադառնանք
Արցախից հնչող քաղաքական հայտարարություններին. նախ Արցախի նախկին պետնախարարը Հակոբավանքից  տեսաուղերձ հրապարակեց՝ խիստ քննադատատելով նախագահ
Արայիկ Հարությունյանին։ Դեռևս նախորդ շաբաթ շշուկներ էին տարածվել, թե  Հարությունյանը ութ անձի ներկայությամբ ասել է,
որ հրաժարական է տալու: Դրանից հետո այլ միջադեպ էր տեղի ունեցել` .այսպես կոչված աշխարհազորն
ուժով մտել էր Ազգային ժողով։