ABCMEDIA
Արցախում հացի պահանջարկը մոտ 70%-ով է բավարարվում, փռեր են փակվել

Արցախում հացի պահանջարկը մոտ 70%-ով է բավարարվում, փռեր են փակվել

Արցախում այս պահին հացի պահանջարկը մոտ 70%-ով կարողանում ենք
բավարարել. ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական նախարարի խորհրդական
Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ անցած երկու օրվա ընթացքում իրավիճակը ավելի բարդ էր,
հացի պահանջարկը բավարարվում էր 50 %-ից ցածր։

«Առաջիկա օրերին հնարավոր է իրավիճակը կայուն պահել` հնձվող ցորենի
հաշվին։ Ուզում եմ շեշտել նաև, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է գյուղատնտեսական
աշխատանքները, ներառյալ՝ ցորենի հնձումը»,- ասել է Արտակ Բեգլարյանը։

Արցախում հաց գտնելու խնդիրը սուր է։ Բնակիչները չգիտեն՝ որտեղից
գոնե 1 հաց գտնեն։ Երեկոները հերթ են կանգնում, առավոտյան դատարկ տուն հասնում. կամ
ալյուր չկա, կամ էլ լույս։