ABCMEDIA
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական զոհերը

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական զոհերը

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել էին Արցախից Հայաստան տեղափոխվող մեր երկու հայրենակցի։ Զինված ադրբեջանցիների խեթ հայացքների և ադրբեջանական լրատվամիջոցների՝ հոգեպես ճնշող հարցերից վախեցած, արցախցի աղջիկը հայտնվել է նաև հայկական լրատվամիջոցների և ֆեյսբուքյան քննադատությունների թիրախում։ 17-ամյա անչափահաս աղջկա հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և վստահեցրել է, որ աղջիկը իսկապես վախեցած է եղել։  Ադրբեջանցիների թիրախում հայտնված  մյուս զոհը արցախցի մի կին էր, ում պայուսակի վրա նկարված Արցախի դրոշն ու քարտեզը հունից հանել էին ադրբեջանցիներին։