ABCMEDIA
Մահացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն

Մահացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն

80 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի երգիչ
Տոտո Կուտունյոն։ Այս մասին տեղեկացնում է ANSA գործակալությունը։

Ինչպես պարզաբանել է հանգուցյալի մենեջեր Դանիլո Մանկուզոն, երգիչ-երգահանը մահացել
է օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Միլանի Սան Ռաֆֆաելե հիվանդանոցում։

«Երկարատև հիվանդությունից հետո երգչի վիճակը վերջին ամիսներին վատացել էր», – ավելացրել
է Մանկուզոն: