ABCMEDIA
«Ալիևը իրեն ուժեղ է զգում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից»․ The Guardian-ի անդրադարձը Արցախում առկա ճգնաժամին

«Ալիևը իրեն ուժեղ է զգում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից»․ The Guardian-ի անդրադարձը Արցախում առկա ճգնաժամին

Բրիտանական The Guardian պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվել
է ԼՂ հումանիտար ճգնաժամը տեղի բնակիչների հետ զրույցի միջոցով: Ըստ ԼՂ բնակիչների
Բաքվի ծրագիրը պարզ է՝ սովի ենթարկել իրենց, որպեսզի, երբ ճանապարհը -վերաբացվի, իրենք
հեռանան:

Կարնեգի Եվրոպա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը պարբերականի հետ
զրույցում նշել է, որ պատերազմում իր ընդգծված հաղթանակից հետո Ալիևը փոխզիջումների
մտադրություն չունի. «Ալիևը կիրառել է և՛ դիվանագիտություն, և՛ հարկադրանք՝ փորձելով
ավարտին հասցնել իր օրակարգը հայերի նկատմամբ: Արդեն ինքնավստահ, որպես ոչ դաշնակցային
տերություն, որը գործ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, նա իրեն ուժեղ
է զգում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից»: Հոդվածում նշվել է նաև այս խնդրում Ռուսաստանի
թուլացող դերի և արևմտյան երկրների ակտիվացող ջանքերի մասին: