15 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը ցույց է տալիս, որ կովկասյան դիվանագիտությունն այլևս միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար չէ. «1945»

Հնդկաստանը ցույց է տալիս, որ կովկասյան դիվանագիտությունն այլևս միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար չէ. «1945»

Վերջին հինգ տարում կովկասյան յուրաքանչյուր երկիր փոխել է իր աշխարհաքաղաքական
կողմնորոշումը, և այժմ Հնդկաստանը պատրաստվում է դառնալ նոր դիվանագիտական կարևոր դերակատար
տարածաշրջանում. գրում է  «1945» կայքը:

«Հնդկաստանը ցույց է տալիս, որ կովկասյան դիվանագիտությունն
այլևս միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար չէ» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ
ամրապնդելով կապերը Երևանի հետ՝ Նյու Դելին պատրաստվում է դառնալ նոր դերակատար:

Նշվում է, որ տարածաշրջանում ոչ մի երկիր այնքան չի փոխվել, որքան
Հայաստանը: «Հայերը հիասթափված են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, բայց նրանք ցանկություն
չունեն վերադառնալու Ռուսաստանի գերիշխող ստատուս-քվոյին, որը տիրում էր երկրում մինչև
2018 թվականի լայնածավալ բողոքի ցույցերը»,-ասված է հոդվածում։

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները
դուրս են գալիս ռազմական ոլորտից: «Հայաստանը Հնդկաստանին տրամադրում է առևտրային հանգույց,
որտեղից Հնդկաստանը կարող է ապրանքներ առաքել Վրաստանի արևմուտքով դեպի Եվրոպա կամ
Ռուսաստան, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիա: Իսկ նրանց մուտքն այդ շրջան ընդհատվել
էր թալիբների կողմից Աֆղանստանը նվաճելու պատճառով: Երկու երկրներն էլ դարձել են ՏՏ
հզոր կենտրոններ, և Հայաստանի ներդրումներն իր դեղագործական ոլորտում գնալով ավելի
են հետաքրքրում Հնդկաստանի ներդրողներին»։