ABCMEDIA
Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները

Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները

Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել
Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները,
տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության
բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն
ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության
միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ
Հայաստանի գրավոր դիտարկումները», –  ասված
է հաղորդագրության մեջ։