ABCMEDIA
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Բելառուս

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Բելառուս

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանային որոշ անցակետեր
փակելու հետ կապված իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բելառուս, իսկ այնտեղ գտնվող
քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։

«Զգուշացում ԱՄՆ քաղաքացիների համար. Լիտվայի կառավարությունը օգոստոսի 18-ին փակել
է Բելառուսի հետ Տվերեցիուս/Վիձի և Սումսկաս/Լոշա անցակետերը: Սահմանային մյուս անցակետերը
շարունակում են բաց մնալ։ Մի ճանապարհորդեք Բելառուս։ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները
պետք է անհապաղ հեռանան», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։