ABCMEDIA
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարների զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարների զորավարժություններին

ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 4-ին փրկարարների զորավարժություններ կանցկացնի բելառուսական
ԱԷԿ-ի տարածքում՝ ատոմակայանում վթարի հետևանքների վերացման սցենարի մշակմամբ, գրում
է Ռիա Նովստին, հղում անելով ԱԻՆ-ին:

Ըստ գործակալության, ՀԱՊԿ-ի փրկարարների զորավարժություններին կմասնակցեն Բելառուսը,
Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը:

Սեպտեմբերի 5-ին զորավարժությունների ակտիվ փուլը կանցկացվի ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության
համալսարանի Մինսկի տարածաշրջանի վերապատրաստման և խորացված ուսուցման ինստիտուտի մասնաճյուղում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը
(ՀԱՊԿ) սպասում է Երևանի պատասխանին Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու
հարցում։ Այս մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել
Աղասանդյանը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ կազմավորող
երկրները երբեք չեն ինքնամեկուսացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը աջակցելուց
և արդեն հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ կոնկրետ լուծումներ գտնելու բոլոր
հնարավորություններն օգտագործելու համար։