ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Հայաստան, Հորդանան և Եգիպտոս

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Հայաստան, Հորդանան և Եգիպտոս

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական
Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կմեկնի Երևան, Ամման և Կահիրե, տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի
կայքից։

«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական գործողություններին
և կհանդիպի օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և
շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու և Միացյալ
Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելու համար» , – ասված է հաղորդագրության
մեջ։