ABCMEDIA
Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեի Pharaoh’s cup մրցաշարում

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեի Pharaoh’s cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն
ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s
cup մրցաշարում, տեղեկացնում է ԿԳՄՍ-ն։

Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ
(13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում
(13,150):

Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ
(13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե
մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր և կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ: