01 Հնս
2024
ABCMEDIA
Արցախի պարտված իշխանությունները կամ չեն կարողանում կամ չեն ուզում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալ․ Արցախի պատգամավոր

Արցախի պարտված իշխանությունները կամ չեն կարողանում կամ չեն ուզում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալ․ Արցախի պատգամավոր

Բոլորն էլ գիտեն մեր կարծիքը, որ Արցախի պարտված իշխանությունները կամ չեն կարողանում
կամ չեն ուզում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալ, ABC Media-ի հետ զրուցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության
ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով, իշխանության և հատկապես Արայիկ Հարությունյանի բոլոր հայտարարությունները
հերթական անգամ ապացուցուցում են, որ անձն այլևս 
չի կարողանում  որոշումներ կայացնել։

«Դա հասարակության համար էլ մեսիջ է։ Իշխանությունը պետք է գիտակցի, որ հնարավորինս
անցնցում, մինիմալ կորուստներով պետք է այս իրավիճակը հանգուցալուծել։ Այլ կերպ ասած,
տեսնում ենք, որ ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է և վտանգավոր»,- ասաց խմբակցության
ղեկավարը։