16 Հուլ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն հնարավոր է վերացնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

ԵՄ-ն հնարավոր է վերացնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

ԵՄն նախատեսում է վերականգնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ, եթե Թբիլիսին չզսպի այն, ինչը կազմակերպությունը որակել են որպես «նահանջ ժողովրդավարական սկզբունքներից» գրում է Euronewsը։

Եվրոպական հանձնաժողովը մինչև օգոստոսի 31-ը նամակ կուղարկի Թբիլիսիի գործադիր մարմնին, որով կկասեցվի 2017 թվականից երկրում գործող վիզայի ազատականացման ռեժիմը։ ««Վրացական երազանքի» կողմից ժողովրդավարության վրա հարձակումն ավելի ու ավելի է սրվում», – հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

Նա նշել է, որ ԵՄն պետք է հավատարիմ լինի իր քաղաքական սկզբունքներին և գործի ըստ իր կարիքների։ «Մինչ այժմ մենք այն դիրքորոշումն ենք ունեցել, որ չենք ուզում վնասել վրաց ժողովրդին։ Եվ առանց վիզայի ռեժիմի վերացումը իսկապես կազդի նրանց վրա, բայց միևնույն ժամանակ սա ԵՄի հեղինակության հարցն է», – հավելել է Կալլասը։

 Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կարծիքով, այսպիսով ԵՄն ձգտում է ազդել վրաց հասարակության կարծիքի վրա։ Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն քննադատել է Վրաստանի համար առանց վիզա ռեժիմի հնարավոր կասեցման սպառնալիքները։ «Այս ամենը վերջին տարիներին արված շանտաժի մի մասն է, հատկապես Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։ Վրաստանը չի ենթարկվել ԵՄի և ՆԱՏՕի պահանջներին, չի միացել պատժամիջոցներին, թույլ չի տվել երկրում «երկրորդ ճակատ» բացել»,- նշել է Կալաձեն։

Ռազմագերիներ