17 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում հեղափոխության 4 փորձ է կանխվել. վարչապետ

Վրաստանում հեղափոխության 4 փորձ է կանխվել. վարչապետ

Վրաստանի իշխանությունները չորս տարվա ընթացքում կանխել են հեղափոխության չորս փորձ. ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այս չորս տարիների ընթացքում մենք կանխել ենք հեղափոխության չորս փորձ։  Չնայած դրան՝ մենք պահպանում ենք առաջին տեղը տարածաշրջանում և Եվրոպայում տնտեսական աճի տեմպերով», – ընդգծել է նա։

Վարչապետը նշել է, որ Վրաստանի դեմ շարունակվում են արտաքին շանտաժն ու վերջնագրերը, սակայն նույնիսկ նման պամաններում երկիրը կարող է ապահովել կայուն տնտեսական զարգացում։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը քննադատել էր Վրաստանի իշխանությունների գործողությունները տեղական ընդդիմության դեմ։

Ռազմագերիներ