
Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ կան վիրավորներ
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Առնվազն 20 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Դեպքը տեղի է ունեցել հայտնի Սանտա Մոնիկա պողոտայում՝ տեղական ժամանակով ժամը 3:30-ի սահմաններում։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը (LAFD) հայտնել է, որ դեպքի վայրում բուժօգնություն է ցուցաբերվել «մի քանի տուժածների»՝ նշելով, որ հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ութից տասը վիրավոր՝ ծանր վիճակում։